Ռուսաստանի միգրանտների ֆեդերացիան նոյեմբերի 4-ին չի անցկացնի հանրահավաք, քանի որ այդ օրը Մոսկվայում տեղի է ունենալու ազգայնական «Ռուսական երթը»: Այդ մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Մուհամմադ Ամինը հոկտեմբերի 25-ին` քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Մոսկվայի քաղաքապետարանի լրատվական բաժնից տեղեկացրել են, որ Մ. Ամինը այլընտրանքային «Ռուսական երթ» ակցիան անվանել է վաղաժամկետ, ինչի հետ համաձայնել են նաև քաղաքային իշխանության ներկայացուցիչները:
Նշենք, հոկտեմբերի 22-ին Ամինն հայտարարել էր, որ ազգային սփյուռքը կանցկացնի իր ցույցը, եթե Մոսկվայի իշխանությունները ազգայնականներին թույլատրեն անցկացնելու «Ռուսական երթ»:
Մեկ օր առաջ հայտնի էր դարձել , որ ազգայնականները քաղաքապետին հայտ են ներկայացրել` նոյեմբերի 4 -ին, Մոսկվայի Լուբլինո շրջանում «Ռուսական երթ» անցկացնելու խնդրանքով:
Ինչպես իր «В контакте» էջում նշել է «Ռուսկիե» ազգայնականների միացում ասոցիացիայի նախագահ Դմիտրի Դեմուշկինը, կազմակերպիչները ենթադրում են, որ ակցիային կմասնակցեն մինչև 30 հազար մարդ: Ըստ նրանց, ռուսական երթեր տեղի կունենան Ռուսաստանի 100 քաղաքներում միաժամանակ:
Հայտը բավարարելու դեպքում` «Ռուսական երթ» Մոսկվայում կանցկացվի 5-րդ անգամ: Նախորդ տարի Մոսկվայի կենտրոնում կայացել է «Ռուսական երթ», որի մասնակիցները պահանջել են հուղարկավորել Լենինին, կանգնեցնել ներգաղթյալների ներհոսքը, վիզային ռեժիմ սահմանել Միջին Ասիայի հետ և «դադարեցնել Կովկասին կերակրելը»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ